Դա արել ենք առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել․Փաշինյանը՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին | Region

Դա արել ենք առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել․Փաշինյանը՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին

Սեպտեմբեր 18,2025 13:49

«Մենք մեր զինված ուժերը բերել ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել ենք։ Այո, դա արել ենք առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին՝ եթե  սահամանազատում ու սահմանագծում չէր իրականացվել, ինչո՞ւ բանավոր որոշմամբ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հանձնվեց Ադրբեջանին։

Նշենք, որ Գորի-Կապան ճանապարհի մի հատվածը անցավ ադրբեջանական վերահոսկողության տակ 44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները Սյունիքում կարեւոր բարձունքներ ու տարածքներ զբաղեցրեցին, ապա որոշ ժամանակ անց նշված հատվածում Բաքուն սահմանային անցակետ տեղադրեց։

Նորություններ