Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 19,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի  19-ի գիշերը, 20-21-ը, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 22-ի ցերեկը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-9 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 8-12 աստիճանով, 20-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Հհ 18.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 20-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 18.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    34.6°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        4°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    20.1°C

Նորություններ