Հայտնի է Հայաստանում Իրանի նոր դեսպանի անունը
Սեպտեմբեր 22,2025 15:50
Tasnim լրատվական գործակալության արտաքին քաղաքականության խմբի տվյալներով՝ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի առաքելության ավարտից և Նիկոլ Փաշինյանի հետ նրա հրաժեշտի հանդիպումից հետո լուրեր են շրջանառվում Խալիլ Շիրղոլամիի՝ որպես Հայաստանում Իրանի նոր դեսպանի ընտրության մասին։
Շիրղոլամին ներկայումս Արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների և ուսումնասիրությունների փոխտնօրենն է, և սա նրա առաջին առաքելությունը կլինի որպես դեսպան։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
