Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալ Բուրչու Սանին
Սեպտեմբեր 22,2025 18:13
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Գործողությունների գծով փոխտեղակալ Բուրչու Սանին:
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Երևան և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու արդյունքին միտված երկկողմ փոխգործակցությունը:
Բուրչու Սանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանում «108-րդ ՌՈՈՒԶ-ՌՈԹ» սեմինարի անցկացումը: Փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում Հայաստանն ներգրավվածության ավելացման համար:
Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
