Սպերցյանը պարզաբանել է, թե ինչու չի կարողացել Ռոնալդուի հետ փոխանակվել մարզաշապիկներով Պորտուգալիայի դեմ խաղից հետո | Region

Սպերցյանը պարզաբանել է, թե ինչու չի կարողացել Ռոնալդուի հետ փոխանակվել մարզաշապիկներով Պորտուգալիայի դեմ խաղից հետո

Սեպտեմբեր 24,2025 21:57

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի՝ երկրպագուների վրա ունեցած ազդեցության մասին և պարզաբանել, թե ինչու նրա հետ չի կարողացել փոխանակվել մարզաշապիկներով։

«Ես Ռոնալդուի հետ մարզաշապիկներով չեմ փոխանակվել։ Ոչ ոք չի վերցրել նրա մարզաշապիկը․ նա ասել է, որ այն կտա Պորտուգալիայում։ Բոլոր երկրպագուները կենտրոնացած էին Ռոնալդուի վրա՞ Իհարկե, չէ՞ որ իսկական աստղ էր ժամանել»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում ТАСС-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի խաղում տանը 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն։ Հավաքականների միջև երկրորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուգալիայում։

armsport.am

Նորություններ