«Ո՞նց կարող է այնպես ստացվել, որ այս իշխանությունը եկավ ու ինքը սանձազերծեց պատերազմ»․Սրբուհի Գալյան

«Եկեք հիշենք, թե այդ հայտարարությունը որպես դիրքորոշում ե՞րբ ներկայացվեց պարոն վարչապետի կողմից։ Այն ժամանակ, երբ այս իշխանությանը մեղադրեցին պատերազմ սանձազերծելու կամ սկսելու մեջ։ Եվ արձագանքը դրա մասին էր»,-կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինանի՝ «2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ» վերջերս արած հայտարարությանը։
Նախարարը շարունակելով, ասաց․«Այսինքն՝ այդքան տարի մենք չգիտեի՞նք դա, մենք չգիտեի՞նք, որ միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ գործ ունեինք։ Եվ ո՞նց կարող է այնպես ստացվել, որ այս իշխանությունը եկավ, և ինքը սանձազերծեց պատերազմ։ Եվ շարունակությունը հետեւյալն էր, որ պատերազմի մեջ ենք գտնվել 2020-ից առաջ էլ»։
Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյան էլ էր 2016-ի ապրիլյան պատերազմին մեկնել Արցախ, ո՞ր հայրենիքի հողերն էր պաշտպանում, նախարարը պատասխանեց․ «Մեզ համար շատ ցանկալի»։