Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 27,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-30-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Հհ 26.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 27-29-ը և հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Երևան 26.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    32.4°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        1°C (1983թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   18.5°C

Նորություններ