«Թրամփի ուղու» մասին մանրամասները հստակ չեն, կան անհասկանալի բաներ․Իրանի դեսպան | Region

«Թրամփի ուղու» մասին մանրամասները հստակ չեն, կան անհասկանալի բաներ․Իրանի դեսպան

Սեպտեմբեր 26,2025 19:32

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը մենք մեր աջակցություն ենք հայտնում, այդ հայտարարությունում զետեղված է 5 սկզբունքներին մենք միշտ աջակցել են։ և ողջունում ենք այն։ Այս մասին, այսօր իր հրաժեշտի ասուլիսում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին։

Նրա խոսքով՝ այդ սկզբունքներն են՝ ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, փոխադարձության սկզբունքը, իրավազորությունը և սահմանների անխախտելիությունը։

«Թրամփի ուղու» շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններում, ըստ դեսպանի, իրանական կողմի համար որոշ անհասկանալի պահեր կային, սակայն երկկողմ հանդիպումներից ու քննարկումներից հետո այդ անհասկանալի պահերը վերացել են․« Անհասկանալի պահերը վերաբերում են այն մանրամասներին, որոնց շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել։ Սակայն այն, ինչը կարող եմ հստակ այսօր ընդգրծել հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլեր չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրների շահերից»,-ասել է դեսպանը։

Նրա ներկայացմամբ՝ անհասկանալի է ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները․«Դա մեզ համար անհասկանալի է, մանրամասները հստակ չեն, խոսքը այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ, այս մասին որևէ մանրամասն հստակ չէ»։

Դեսպանն ասել է, որ Իրանը Հայաստանի հետ շատ սերտ կապերի մեջ է, որպեսզի այդ քննարկումների և հանդիպումների ժամանակ տեղեկացված լինեն այն մանրամասների մասին, որոնք հետագայում կխոսվեն, երկու երկրների իշխանությունների միջև կա ընդհանուր փոխըմբռնում։

«Թրամփի ուղու» վերաբերյալ էլ դեսպանը ընդգծեց փոխադարձության սկզբունքը, նշելով՝ եթե Նախիջևանը կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը Երասխի և Ջուլֆայի միջով պետք է կարողանա կապ հաստատել Իրանի հետ․«Եթե Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով կարողանան հասնել Ադրբեջան, այդ նուն իրողությունը պետք է նաև Հայաստանի քաղաքացիների համար լինի, որ Հայաստանի քաղաքացին կարողանա Նախիջևանի միջոցով նաև Իրան գնա։ Բնականաբար, եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից: Եթե դա բխի բոլորի շահերից, ոչ ոք դրան դեմ չի լինի»:

Սոբհանին հավելեց՝ քանի որ ծրագրի անունը «Խաղաղության խաչմերուկ» է, եթե ճանապարհի մի հատվածը օգտագործվի, իսկ մյուս մասը՝ ոչ, այդ դեպքում ռիսկեր կլինեն․«Բոլորը պետք է կարողանան այդ խաչմերուկից օգտվել և այդ ճանապարհներով իրենց երթևեկությունն ապահովված լինի»։

Մինչ ասուլիսը դեսպանն անդրադարձել է է հայ-իրանական հարաբերություններին, նշելով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը գործընկերներ, հարևաններ և իսկական բարեկամներ են, և այս բարեկամության խորհրդանիշը հստակորեն արտացոլված է Հայաստանի Հանրապետության նախագահի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից ինչ շնորհված բարեկամության և պատվո շքանշաններում․«Մեր հարաբերությունների առաջընթացի գնացքը միշտ շարժվում է, և ոչ մի ուժ չի կարող այն կանգնեցնել կամ իր ուղուց շեղել»։

Մեհդի Սուբհանին նշել է՝ Իրանը միշտ իր վճռականությունն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, բարձրաձայնել սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին։ Իրանը շարունակելու է կանգնել այս դիրքորոշման վրա։

Նրա ներկայացմամբ՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը շարունակել է աճել՝ այս տարի առևտուրը կհատի 900 մլն դոլարի շեմը, երկարաձգվել է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ռազմավարական համաձայնագիրը մինչեւ 2030 թվականը, և ընդլայնվել է ռազմավարական կապը էներգետիկայի ոլորտում։

«Մեզ հաջողվեց Հյուսիս–Հարավի շրջանակում մեկնարկել Ագարակ–Քաջարան ճանապարհի նախագծի շինարարական աշխատանքները, որտեղ զգալի առաջընթաց է արձանագրվել և ես հայտարարում եմ, որ մենք այս նախագիծը կավարտենք նախատեսված ժամկետից շուտ։ Մեզ հաջողվել է մեծ թափ հաղորդել երրորդ էլեկտրոհաղորդման գծի աշխատանքներին, և այս նախագիծն այժմ գտնվում է իր եզրափակիչ փուլում՝ 92% առաջընթացով։ Մեզ հաջողվեց խթանել Հայաստանում պարսկերեն լեզվի տարածումը որը խաղաղության քաղաքավարության բարության և բարեկամության լեզուն է և պարսկերեն լեզվի ու այն ուսումնասիրողների միջոցով կամուրջ կառուցել երկու երկրների ժողովուրդների մշակութային մերձեցման և բարեկամության համար։ Մեզ հաջողվեց ամրապնդել Հայաստանում Իրանագիտությունը, որը տոգորված է Իրանի նկատմամբ սիրով»։

«Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը»,-այսպես, դեսպանը հայերեն լեզվով ավարտեց իր խոսքը։

 

 

 

Նորություններ