Հայտնի է, թե ինչպես են քվեարկել Մեսսին և Ռոնալդուն լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի համար | Region

Հայտնի է, թե ինչպես են քվեարկել Մեսսին և Ռոնալդուն լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի համար

Սեպտեմբեր 29,2025 22:51

Sports Illustrated-ի տվյալներով՝ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 2025 թվականի Ռայմոն Կոպայի անվան գավաթի (մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ խաղացող) քվեարկության ժամանակ ընտրել է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալին։

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձեռնպահ է մնացել քվեարկությունից։

Ի տարբերություն «Ոսկե գնդակի», Կոպայի գավաթի հաղթողին ընտրում են ոչ թե լրագրողները, այլ «Ոսկե գնդակի» նախկին դափնեկիրները։ Այս տարի քվեարկությանը մասնակցել է 27 ֆուտբոլիստ։ Քվեարկողների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ Մեսսին, Մոդրիչը, Զիդանը, Բենզեման և Կական, «Բարսելոնայի» խաղացողին դրել են առաջին տեղում։

ՊՍԺ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Դեսիրե Դուեին Յամալի փոխարեն ընտրել են միայն Ռոբերտո Բաջոն, Ռուդ Գուլիտը և Պավել Նեդվեդը։

armsport.am

Նորություններ