Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ նվազել է 10 սանտիմետրով
Հոկտեմբեր 02,2025 13:04
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 29-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։
2025 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 62 սանտիմետր նիշի դիմաց։
2025 թվականի հունվարից սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է բաց թողնվել 101 միլիոն 10 հազար խորանարդ մետր ջուր։
Այս տարվա հունիսից մինչ սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 154 միլիոն 880 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
