Վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվում է․նախագիծն ամբողջությամբ ընդունվեց | Region

Վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվում է․նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Հոկտեմբեր 02,2025 19:45

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացնող նախագիծը։

Ըստ այդմ՝ խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու, իսկ արարքը կատարելու դեպքում պատասխանատվությունը խստացնելու, ռազմական ոստիկանության լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ։

Նախագծի քննարկման ժամանակ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը պարզաբանել է՝ այս նախագծով սահմանվում է, որ հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտմամբ, կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելով, կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելով, կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափելով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում, պատժվում է տուգանքով՝ 15-ապատիկից 30-ապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամսվա ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարվա ժամկետով։

 

Նորություններ