Ադրբեջանը ձևափոխում է Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալшնում Արցախի ԱԺ շենքը. Հայքի մշակույթի օմբուդսմեն | Region

Ադրբեջանը ձևափոխում է Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալшնում Արցախի ԱԺ շենքը. Հայքի մշակույթի օմբուդսմեն

Մարտ 03,2024 15:53

Հայքի մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այլ նաև պետական և մասնավոր կառույցների շենքերը։

«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակված հերթական տեսանյութից երևում է, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը», – գրել է նա ֆեյսբուքյան էջում:

Լուսանկարները տրամադրել է Մխիթար Կարապետյանը։

Նորություններ