Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 07,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-8-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 07-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.5°C (2022 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.2°C (1977 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 15°C