Ալեն Սիմոնյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել է խորհրդարանի արխիվ | Region

Ալեն Սիմոնյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել է խորհրդարանի արխիվ

Հոկտեմբեր 06,2025 16:50

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է խորհրդարանի արխիվ: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Մովսես Հարությունյանը։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,-նշել է Հարությունյանը:

Մինչդե ակնկալվում էր, որ զելույցը կներկայացվի ԱԺ լիագումար նիտսի քննարկմանը։ Համենյանդեպս այս մասին քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր հայտարարել։

Նորություններ