«Բելլան էլ է ինձ Ռոբ ասում, մանկական ընկերներս սաղ ինձ Ռոբ են ասում։ Չի հայհոյել, ասել է «Պրիվետ, Ռոբ», ու ես դրանից պիտի նեղանա՞մ»․Քոչարյանը Պողոս Պողոսյանի սպանության քրգործի մասին | Region

«Բելլան էլ է ինձ Ռոբ ասում, մանկական ընկերներս սաղ ինձ Ռոբ են ասում։ Չի հայհոյել, ասել է «Պրիվետ, Ռոբ», ու ես դրանից պիտի նեղանա՞մ»․Քոչարյանը Պողոս Պողոսյանի սպանության քրգործի մասին

Հոկտեմբեր 07,2025 14:09

«Ես ինչ-որ բանից վախեցող մարդու տպավորությո՞ւն եմ թողնում»,-այսօր հրավիրված  ասուլիսում այսպես արձագանքեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցին՝ «Պրիվետ Ռոբ» արտահայտության համար Պողոս Պողոսյանը Առագաստ սրճարանում ազգույշ քաշքշուկի հետրանքով սպանվել է, 24 տարի անց արտաշիրիմում է անցկացվելու,  ձեզ կալանավորելու մասին տեղեկություններ կան, դուք չե՞ք վախենում բանտում հայտնվելուց։

Նա պատմեց 2001 թվականի այդ իրադարձություների մասին,  ասաց, որ միջադեպի ժամանակ տանն է եղել, դեպքը տեղի է ունեցել սրճարանը լքելուց 40 րոպե հետո․«Քրեական գործում կա։ Ես տանն էի, նախագահի թիկնազորն այդ պահին այլևս այդ սրճարանը պահպանության օբյեկտ չէր։  Ես «Պրիվետ Ռոբ» արտահայտությունը չեմ լսել»։

Քոչարյանը հայտնեց, որ դեպքի մասին տեղեկացել է առավոտյան․«Հետո ինձ զեկուցել են, որ ինչ-որ մի քիչ քեֆն ավելի լավ վիճակում ինչ որ վիճաբանություն է եղել թիկնազորից մեկի հետ։ Դրա արդյուքնում ռազբորկա է եղել։ Միջադեպի մասնակիցն անմիջապես ազտավեց աշխատանքից։ Եթե դա համեմատում ենք վարչապետի շարասյան՝ հղի կնոջը սպանելու հետ, համեմատության եզրեր չկան»։

Ապա նա հավելեց, որ իրեն շատերն են Ռոբ ասում, ինքը դրանից չի վիրավորում․«Մերս էլ էր ինձ Ռոբ ասում, տիկին Բելլան էլ է ինձ Ռոբ ասում, տանը, ես խի՞ պիտի դրանից նեղանամ։ Իմ մանկական ընկերները սաղ ինձ Ռոբ են ասում։ Չի հայհոյել, ասել է «Պրիվետ Ռոբ», ու ես դրանից պիտի նեղանա՞մ։ Աբսուրդ է։ էդ էշությունը տարածում ստացավ»։

Նորություններ