Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 08,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 8-9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 8-9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան հնարավոր է կարճատև անձրև։
Երևան քաղաքի հոկտեմբերի 08-ի բազմամյա կլիմայա կան տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 29°C (2003 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.1°C (1959 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.9°C