Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 09,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 9-ին, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի և 13-ի գիշերը և առավոտյան, 11-12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 9-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 5-9 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 9-ին, 11-ին, 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։
Երևան քաղաքի հոկտեմբերի 09-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29°C (2016 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.2°C (1970 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.8°C