Մյոնխենգլադբախի Բորուսիան արձագանքել է Ռանոսի՝ Հայաստանի հավաքականին միանալուն
Հոկտեմբեր 09,2025 11:04

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արձագանքել է թիմի այն խաղացողներին, որոնք հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ՝ հոկտեմբերյան առաջիկա հանդիպումների համար։
Նրանց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
«Նրանք այժմ իրենց ազգային հավաքականների ճամբարներում են՝ միջազգային խաղերի համար: Հաջողություն ձեզ, տղաներ»,- լուսանկարին կից գրել է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2026 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին կմրցի Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 11-ին և 14-ին՝ համապատասխանաբար։