ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Գազայում հրադադարի համաձայնագիրը
Հոկտեմբեր 10,2025 11:01

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Գազայում Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության X-ի էջում արված հրապարակումից։
«Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի համաձայնագիրը, որը նաև ապահովում է պատանդների ազատ արձակումը և մարդասիրական օգնության ազատ մուտքը, որը ձեռք է բերվել նախագահ Թրամփի գլխավորած միջնորդների անխոնջ ջանքերի շնորհիվ։ Հուսով ենք, որ այս համաձայնագիրը Մերձավոր Արևելքում կհարթի ճանապարհ դեպի երկարատև խաղաղություն և կայունություն»,- ասվում է հրապարակման մեջ։