Նա դեռ ինձ 50 եվրո է պարտք․ Մխիթարյան | Region

Նա դեռ ինձ 50 եվրո է պարտք․ Մխիթարյան

Հոկտեմբեր 13,2025 16:14

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ հանդես է գալիս Միլանի «Ինտերում», խոսել է Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի մասին:

«Կլոպը լուծումներ էր գտնում յուրաքանչյուր իրավիճակում։ Նա միշտ հասանելի էր և օգնում էր ցանկացած խնդրի հետ կապված։ Ես դժվար ժամանակներ ունեցա Դորտմունդում, բայց Յուրգենը ամեն կերպ աջակցեց ինձ։ Նա դեռ 50 եվրո է պարտք ինձ պարտված խաղադրույքի համար», — կիսապաշտպանի խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը։

Հայ ֆուտբոլիստը գերմանացի մարզչի հետ աշխատել է 2013-ից մինչև 2015 թվականները՝ մինչև Կլոպի հեռանալը: Այդ ընթացքում Հենրիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 88 խաղ՝ խփելով 18 գոլ, որից անց մրցաշրջան հետո տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
armsport.am

Նորություններ