Ինչպիսի՞ն պիտի լինի կատարյալ ֆուտբոլիստն՝ ըստ Հենրիխ Մխիթարյանի
Հոկտեմբեր 14,2025 21:24
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, համադրելով հայտնի ֆուտբոլիստների լավագույն հատկանիշները, ներկայացրել է՝ որն է իր պատկերացրած «կատարյալ ֆուտբոլիստի» կերպարը ։
Իտալացի լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը նշել է՝ կատարյալ ֆուտբոլիստը պետք է ունենա Ալֆոնսո Դևիսի արագությունը, Լիոնել Մեսսիի ֆանտաստիկ տեսողությունը, Զինեդին Զիդանի փոխանցումների ճշգրտությունը, Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական պատրաստվածությունը և հարվածի ուժը, Դևիդ Բեքհեմի երկար փոխանցումների ունակությունը, Կլոդ Մակելելեի պաշտպանական հմտությունները, Կակայի տեխնիկական վարպետությունն ու Ջոն Թերիի առաջնորդական հատկությունները։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
