Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում ավարտվել է պաշտպանական կողմի դիրքորոշումների ներկայացումը․ Վարդևանյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում ավարտվել է պաշտպանական կողմի դիրքորոշումների ներկայացումը։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբաններից Արամ Վարդևանյանը։
«Մենք ներկայացրինք պաշտպանական կողմի դիրքորոշումների փուլը, ավարտեցինք։ Բոլոր պաշտպաններով մանրակրկիտ ներկայացրինք մեր փաստարկները։ Այլ կերպ ասած՝ հաստատապես մեր դիրքորոշումների պայմաններում, եթե մենք ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի։ Ակնկալիքի մեր նշաձողը բավականին ցածր է։ Մենք չենք ուզում 100 տոկոս ծավալի իրավաբանություն, որովհետև հասկանում ենք, որ դա կլինի միամտություն այսօրվա պայմաններում։ Մի բան շատ հստակ է, որ ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը, աջակցությունը շատ կարևոր է։ Փուլային իմաստով հիմա դատարանը հարցեր է տալու մեզ»,– նշեց Վարդևանյանը։