Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 18,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 20-21-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին հնարավոր է կարճատև անձրև։
Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 28°C (1997 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.5°C (1990 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.3°C