Խուզարկությունից հետո քննիչները դուրս են եկել Վարդան Ղուկասյանի աշխատասենյակից՝ իրենց հետ տանելով առգրավված գույքը
Հոկտեմբեր 21,2025 16:44

Մոտ կես ժամ տևած խուզարկությունից հետո քննիչները դուրս են եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակից՝ իրենց հետ տանելով առգրավված գույքը։
Գյումրու ավագանու ՀԿԿ խմբակցության քարտուղար Լուսինե Անանյանը, ով ներկա էր խուզարկությանը, հայտնեց, որ առգրավել են տեսահսկման սարքի մատրիցան։
Իրավապահները թեպետ խոստացել էին պատասխանել որոշ հարցերի, սակայն հեռացել են լռելյայն։
Հիշեցնենք, որ քաղաքապետի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացվել, ըստ քննիչի, նոր քրեական վարույթի շրջանակում։