Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 24,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 24-ի գիշերը և երեկոյան, 26-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին, 27- 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 25°C (1974 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.7°C (1977 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.6°C
