Գյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասնակից 15 անձ կալանավորվել է
Հոկտեմբեր 23,2025 16:31

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 15 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՔԿ–ից։
Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը։