Կոչուբաևի գործով նախաքննությունն ավարտվեց
Հոկտեմբեր 23,2025 22:36
Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվեց, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Գարիկ Գալեյանը։
Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը կալանավորվել է օրեր առաջ՝ ֆեյսբուքյան գրառման համար։
