Goal-ը թարմացրել է Ոսկե գնդակի 2026-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը
Հոկտեմբեր 24,2025 22:15
Հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է հաջորդ տարվա՝ 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Մյունխենյան ակումբը հաղթել է ընթացիկ մրցաշրջանի բոլոր 12 խաղերում, որոնցում Քեյնը խփել է 20 գոլ։
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։
Լավագույն տասնյակում են Լամին Յամալը («Բարսելոնա»), Նունու Մենդեսը («ՊՍԺ»), Պեդրին («Բարսելոնա»), Վիտինյան («ՊՍԺ»), Բուկայո Սական («Արսենալ»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ») և Աշրաֆ Հակիմին («ՊՍԺ»)։ Մրցանակի ներկայիս դափնեկիրը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն է։
