«Մեր ձևով» շարժումը կդիմի ՀՀ-ում գործող դեսպանատներին և միջազգային կառույցներին` Ռուբեն Մխիթարյանի կալանավորման հարցով
Արդեն մեկ շաբաթ է, ինչ ազատազրկված է փաստաբան, «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, ծանրամարտի լեգենդար մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին։ Այս մասին գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Միջադեպն արձանագրած, հրապարակված տեսաձայնագրությունները ոչ միայն փաստում են Ռուբենի գործողություններում որևէ իրավախախտման բացակայությունը, այլև հաստատում են Ռուբենի կալանավորման բացառապես քաղաքական մոտիվացիան, որը պայմանավորված է նրա ընդդիմադիր կեցվածքով։
Չնայած այն հանգամանքին, որ վերջին 7 տարիների ընթացքում ՀՀ-ում գործող միջազգային կառույցները հիմնականում չեն արձագանքել իշխանությունների կողմից իրականացվող իրավախախտումներին,
«Մեր ձևով» շարժման անունից նամակ ենք հղելու ՀՀ-ում գործող դեսպանատներին և միջազգային կառույցներին՝ նկարագրելով Ռուբենի ազատազրկման շուրջ ծավալվող գործընթացը և ներկայացնելով համապատասխան տեսաձայնագրությունները՝ համարժեք արձագանքի ակնկալիքով»։
