83-ամյա Ժորա պապը և Արաքսի ափին նրա ստեղծած օազիսը | Region

83-ամյա Ժորա պապը և Արաքսի ափին նրա ստեղծած օազիսը

Հոկտեմբեր 27,2025 17:18

Գեորգի Մկրտչյանին (Ժորա պապ) Մեղրիի տարածաշրջանում ճանաչում են բոլորը, գիտեն նրա արած գործերը, անհավանական աշխատասիրությունն ու սկզբունքայնությունը։ 45 տարի ապրել է Ռուսաստանում, 68 տարեկան հասակում վերադարձել է Հայաստան, որպեսզի իրագործի իր մանկության երազանքը։

83-ամյա Ժորա պապը Մեղրի քաղաքի մոտակայքում, Արաքս գետի ափին մի հիասքանչ օազիս է հիմնել՝ ընդարձակ այգիով, տնով, տաղավարով և բարեկարգ բակով։

Նա բարձունքի վրա դիտակետ է կառուցել, որտեղից սքանչելի տեսարան է բացվում՝ Արաքս գետը՝ ափամերձ այգիներով և շրջապատող վեհաշուք լեռներով։ Ամեն օր զմայլվում է այդ տեսարաններով, զրուցում է գետից այն կողմ աշխատող իրանցի այգեգործի հետ, տարբեր երկրներից տասնյակ հյուրեր է ընդունում և ճանապարհում։ Տարածքում շատերը առիթներ են նշում, գալիս են նաև գիշերակացով։ Ժորա պապի ամենակարևոր, սկզբունքային որոշումն է՝ ամեն ինչ հյուրերին տրամադրել անվճար։

RegionsTV-ն հյուրընկալվել է մեր երկրի ծայրհարավային կետում հաստատված, չոր ու քարքարոտ տարածքը դրախտավայրի վերածած Գեորգի Մկրտչյանին։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ