Հայտնի են Մխիթարյանի ապաքինման ժամկետները
Հոկտեմբեր 27,2025 21:25
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի կիսաջլային մկանի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
Իտալական հեղինակավորLa Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ՝ Մխիթարյանը բաց կթողնի մոտ մեկ ամիս։ Նշվում է, որ Հենրիխը ստիպված կլինի բաց թողնել նոյեմբերի 23-ին կայանալիք «Միլանի» դեմ խաղը, Ա Սերիայի ևս չորս հանդիպում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի երկու խաղ։
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում (1:3)՝ փոխարինվելով 32-րդ րոպեին։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
