Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները
Հոկտեմբեր 29,2025 12:21
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ժամը 10․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։
Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
