Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 30,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ: Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.2°C (2020թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -4.2°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.3°C
