Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի
Հոկտեմբեր 30,2025 10:25
Հոկտեմբերի 30-ին Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում Հայաստանն ունի երեք մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնեն 71 կգ` Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Գրիգորյանը: Նրանց մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:
Այնուհետ ժամը 20:00-ին մինչև 23 տարեկանների մրցաշարում մեդալային պայքարի մեջ կմտնի 71 կգ` Գոռ Սահակյանը:


