Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
                 Հոկտեմբեր 31,2025 08:30 
                
            
             
            Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.6°C (2020 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.5°C (1969 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.8°C

 
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                    