Իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացվել, գրում են տարբեր թեմաներով. ԿԳՄՍ նախարար
Հոկտեմբեր 30,2025 14:32
Իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև հավելել է. «Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով։ Ինչպես օրինակ իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։
Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց»։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
