Սահմանը, դիրքերն ու գյուղական կյանքը․ ի՞նչ խնդիրներով են մտահոգված Կախակնի բնակիչները | Region

Սահմանը, դիրքերն ու գյուղական կյանքը․ ի՞նչ խնդիրներով են մտահոգված Կախակնի բնակիչները

Հոկտեմբեր 31,2025 19:30

Վարդենիս համայնքի Կախակն գյուղը 264 բնակիչ ունի։ Վերջին տարիներին բնակչության թիվը զգալիորեն նվազել է։ Պատճառները տարբեր են՝ անվտանգայինից մինչև սոցիալական խնդիրները։ Գյուղում խանութ չկա, հանրային տրանսպորտ չի գործում։ Բնակավայրը բարձր լեռնային է, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։

Կախակնում նոր դպրոց են կառուցում՝ մոդուլային տիպի, և տեղաբնակները հույս ունեն, որ դրան զուգահեռ կբարեկարգվի նաև ճանապարհը։ Նրանց մտահոգում է ճանապարհների վիճակը, քանի որ հողագործները գյուղմթերքն իրացնելու խնդիր են ունենում։ Գյուղացիների պնդմամբ՝ եկամտաբեր չէ նաև անասնապահությունը, և շատերը սոցիալական խնդիրների առաջ են կանգնած։

Նրանց խոսքով՝ մի քանի տարի հետո գյուղում կմնան միայն տարեցները, եթե պետական հատուկ վերաբերմունք և մոտեցում չլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ