Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք հարցերի շուրջ | Region

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք հարցերի շուրջ

Մարտ 06,2024 22:07

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հետ հանդիպման ընթացքում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։

Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նորություններ