Աշխատանքի ու բնության ներդաշնակությունը․ Կարո Մկրտչյանն իր հարազատ Գողթ գյուղի շնչով է ապրում
Նոյեմբեր 11,2025 12:00
Գառնի խոշորացված համայնքի Գողթ գյուղի բնակիչ Կարո Մկրտչյանն իր հարազատ գյուղի առօրյայով է ապրում։ Նրա համար աշխատանքը միայն պարտականություն չէ, այլ իր գյուղի հետ խոսելու ձև։ Ասում է՝ գյուղի ամեն քար ունի իր ձայնը, ամեն ծառ՝ իր հուշը, և ինքը գյուղից երբեք չի հեռանա։
Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց երկար տարիներ աշխատել է գյուղի փոստային բաժանմունքում, հետո՝ գյուղապետարանում։ Պատանեկության տարիներին թղթակցել է «Պիոներ կանչ» թերթին։ Հիմա իր գեղեցիկ գյուղի ու նրա բնության մասին պատմվածքներ է գրում։ Ի դեպ, մեր նկարահանումների ժամանակ Կարո Մկրտչյանն ուրախ լուր ստացավ, ծնվեց նրա թոռնիկը։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
