Ինչպիսի՞ ղեկավար է պետք Վաղարշապատ համայնքին և ի՞նչ են ակնկալում ընտրողները․ հարցումներ | Region

Ինչպիսի՞ ղեկավար է պետք Վաղարշապատ համայնքին և ի՞նչ են ակնկալում ընտրողները․ հարցումներ

Նոյեմբեր 13,2025 21:00

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025թ.-ի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ են։ Գործընթացին մասնակցող 8 քաղաքական ուժերը հոկտեմբերի 22-ից սկսել են քարոզարշավը։

Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի բնակչության ընդհանուր թիվը 64․798 է։  Խոյ խոշորացված համայնքում ընդգրկված է 17 բնակավայր, որոնց բնակչության ընդհանուր թիվը 32․686 է։ Նախնական տվյալներով՝ Վաղարշապատ համայնքում կա 70․022 ընտրող:

Ընտրություններն անցկացնելու նպատակով ձևավորվել է 47 ընտրական կենտրոն, որից 23-ը՝ Էջմիածին քաղաքում, մնացածը՝ գյուղական բնակավայրերում։

Ի՞նչ դիրքորոշում ու կարծիքներ ունեն համայնքի բնակիչները, ըստ նրանց, ի՞նչ հմտություններ և որակներ պետք է ունենա համայնքի ղեկավարը, և ընտրողներն ի՞նչ ակնկալիքներ ունեն թեկնածուներից։

Regions TV-ի աշխատախումբը հարցումներ է անցկացրել Էջմիածին և Ոսկեհատ բնակավայրերում՝ փորձելով պարզել քարոզարշավի վերջին օրերին բնակչության շրջանում առկա տրամադրությունները։

Նորություններ