«Մեր մոտ կար ռուսների բիզնեսը, որի մեջ չկար մանկական կեր». Ստեփանակերտից՝ Լճաշեն | Region

«Մեր մոտ կար ռուսների բիզնեսը, որի մեջ չկար մանկական կեր». Ստեփանակերտից՝ Լճաշեն

Մարտ 08,2024 10:30

Անուշ Բարսեղյանի ընտանիքը բռնի տեղահանության է ենթարկվել Ստեփանակերտից: Զինվորական ամուսնու և 3 երեխաների հետ, որոնցից մեկն ընդամենը 3 ամսական էր, մեծ դժվարությամբ են հասել Հայաստան, բնակվում են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում:

Անուշը ոստիկանության մայոր է, Արցախում 10 տարի աշխատել է ուժային այդ կառույցում՝ անչափահասների բաժնում և տեղեկատվական կենտրոնում: Պատմում է շրջափակման ծանր օրերի մասին, երբ չկար սնունդ և վառելիք: Այդ օրերին մտածում էր միայն մանկական սննդի մասին, քանի որ նորածին դուստրը դրանով էր սնվում:

«Եթե այլ երկրներում, օրինակ Ուկրաինայում, այդ իրավիճակներում գալիս է հումանիտար օգնություն, դա մեր մոտ չկար: Մեր մոտ կար ռուսների բիզնեսը, որի մեջ չկար մանկական կեր»,-նշում է Անուշը:

Տեղահանված ընտանիքի՝ Արցախում ապրած տարիների, շրջափակման, տեղահանության օրերի և ներկայումս նրանց մտահոգող խնդիրների մասին՝ REGIONTV-ի տեսանյութում:

Նորություններ