Ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթի տվյալներ․«Հայաքվե»-ի արձանագրած խախտումները Վաղարշապատի ընտրությունների ընթացքում | Region

Ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթի տվյալներ․«Հայաքվե»-ի արձանագրած խախտումները Վաղարշապատի ընտրությունների ընթացքում

Նոյեմբեր 16,2025 13:44

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը Վաղարշապատ համայնքում համայնքապետի այսօրվա ընտրություններում արձանագրել է մի շարք խախտումներ՝

14/43 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթի տվյալներ

14/44 տեղամասում ընտրողը դուրս է հանում չմարված  քվեաթերթիկները

Բաց քվեարկություն 14/24 տեղամասում

Բաց քվեարկություն  14/22-ում և 14/45, 14/24, 14/17  տեղամասերում

Բաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում

Կուտակումներ 14/04 և 14/16 տեղամասերում

Կուտակումներ 14/28  և 14/29, 14/28  տեղամասերի առջև

14/20 տեղամասի  դիմաց «Հանրապետություն» կուսակցության գրասենյակն է` մեծադիր քարոզչանյութերով

14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր

14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին

Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է

Վաղարշապատ խոշորացված համայնքում այսօր  համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

 

Նորություններ