Սուրեն Պապիկյանն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել են ՀՀ և ԻԻՀ միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր | Region

Սուրեն Պապիկյանն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել են ՀՀ և ԻԻՀ միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտ 07,2024 22:20
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։

Նորություններ