«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 14։00-ի դրությամբ
Վաղարշապատ խոշորացված համայնքում շարունակվում են համայնքապետի այսօրվա ընտրությունները և «Թաթոյան» հիմնադրամը ևս իրականացնում է դիտորդական առաքելություն։ ժամը 14։00-ի դրությամբ ներկայացնում է արձանագրած խախտումները՝
14/47 Վստահված անձանցից մեկը պարբերաբար լքում է տեղամասը և վերադառնում տեղամաս առանց վկայականի եւ գրանցվելու
14/15-ում՝ուղղորդման երկու դեպք
14/15-ում՝ մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում
14/45-ում՝ քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է,
14/9-ում՝ մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։
Դիտորդական առաքելությունը նշում է, որ մի շարք դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները տեղում արձանագրում ու կանխում են խախտումները։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
