Մի քանի րոպեով խափանվել էր 14/13 և 14/8 ընտրատեղամասերի էլեկտրամատակարարումը | Region

Մի քանի րոպեով խափանվել էր 14/13 և 14/8 ընտրատեղամասերի էլեկտրամատակարարումը

Նոյեմբեր 16,2025 20:04

14/08 տեղամասում հոսանքն անջատված է եղել մոտ 20 րոպե, ինչի պատճառով քվեարկության գործընթացը խաթարվել է։ Այս մասին «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնել է «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչը։

«Փաստացի ընտրական գործընթացն այդ 20 րոպեներին կանգնած է եղել, որովհետև սարքերը ևս չեն աշխատել»։

ԿԸՀ-ից հայտնում են, որ մի քանի րոպեով խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։ Այժմ երկու տեղամասում էլ այն վերականգնվել է, ։

Նշվում է, որ էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում ներկա են գտնվել ԶԼՄ և դիտորդ գործընկերներ։

Նորություններ