Վաղարշապատում քվեարկությունն անցել է խաղաղ, առանց համակարգային խնդիրների կամ լուրջ միջադեպերի․Ականատես» դիտորդական առաքելություն
Ականատես դիտորդական աաքելությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն է տարածել։
Թեև, դիտորդական առաքելությունը որոշ խախտումներ է արձանագրել, այդուհանդերձ գտնում է, որ Վաղարշապատում ընդհանուր առմամբ, քվեարկությունն անցել է խաղաղ մթնոլորտում, առանց համակարգային խնդիրների կամ լուրջ միջադեպերի։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության օր
«Ականատես» դիտորդական առաքելությունը հետևել է Վաղարշապատի ավագանու ընտրություններին՝ առավոտյան 08:00-ից մինչև արդյունքների հաշվարկի ավարտը։
Առաքելության 10 դիտորդներն աշխատել են շրջիկ ձևաչափով՝ այցելելով համայնքի բոլոր 47 ընտրատեղամասերը, ինչպես նաև հետևել թիվ 14 ԸԸՀ-ի աշխատանքներին։
Դիտարկվել են նաև կուսակցական շտաբները, գրասենյակները և ընտրատեղամասերին հարող տարածքները։
Մանրմասներն՝ այստեղ
