Ինչպե՞ս են արձագանքում Էջմիածնի բնակիչները եկեղեցու շուրջ զարգացումներին․ հարցումներ
«Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել»։ Այս մասին գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
«Վերջին օրերին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընրությունների առնչությամբ շատ է շահարկվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել, և հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները»,-սոցցանցի իր էջում գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձել էր Վաղարշապատում ՔՊ-ի հաղթանակին՝ դիմելով համայնքի բնակիչներին․ «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։
Մայր Աթոռի շուրջ ծավալվող իրադարձությունների, իշխանությունների ներկայացուցիչների և եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, մեղմ ասած, անհաշտ հարաբերությունների մասին ի՞նչ կարծիք ունեն Էջմիածին քաղաքի բնակիչները։
RegionsTV-ի տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
