Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 21,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-23-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.5°C (1995թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8°C (1973թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.3°C
