Ադրբեջшնցի վшնդալները քանդել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները | Region

Ադրբեջшնցի վшնդալները քանդել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները

Մարտ 08,2024 20:20

Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Ստեփանակերտում շարունակում է ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները։

«Ադրբեջանցի վանդալները ոչ միայն շինարարական ծանր տեխնիկա օգտագործելով քանդեցին Արցախի Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը այլ նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։  Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Լուսանկարները տրամադրել է Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը»,-գրել է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Նորություններ