Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարված են
Նոյեմբեր 27,2025 21:18
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18։35-ին, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների արդյունքում Դիլիջանի ոլորանների, Նավուր համայնքի և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մարված են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- ասված է հաղորդագրությունում։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
